Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի միջև: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման հարցը։ Այս մասին ասվում է Կրեմլի կայքում։ «Ուշադրություն է դարձվել վերջերս ադրբեջանա-հայկական սահմանին տեղի ունեցած միջադեպին։ Ընդհանուր տրամադրվածությունն այն է, որ կարգավորումն իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նրանք քննարկել են նաև ներուկրաինական կարգավորման խնդիրները, Ղազախստանում խաղաղապահ առաքելությունը և ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ |