ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 459.40, EUR 484.07, RUB 7.40, GBP 571.03
+13 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Երբ լսում եմ ԱԺ նիստերը, մտածում եմ՝ չարժեր համաձայնել խորհրդարանական արտահերթ ընտրությունների օրակարգին». Էդմոն Մարուքյան
10:42, 20.01.2022 | mamul.am
1776 | 0

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը․ «Երբ լսում եմ այս գումարման ԱԺ նիստերը, մտածում եմ, որ չարժեր համաձայնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգին:

Սակայն երբ հիշում եմ, թե ինչ անիշխանության էր հասել երկիրը, հասկանում եմ, որ անգամ այս գնով պետք էր ունենալ ընտրություններ` հեղաշրջման և արյունահեղության փորձերը կանխելու և օրինական ճանապարհով իշխանություն ձևավորելու համար։

Հիմա ունենք մեր ժողովրդի կողմից ձևավորված խորհրդարան, բայց ամենաշատը բողոքում են այս խորհրդարանից այն ընտրություններով ձևավորողները: Պետք չէ բողոքել, այլ դիմանալ և լսել, թե ինչ են իրար ասում` համապատասխան հետևություններ անելով: Չնայած, դա էլ էի կանխատեսել, թե ինչ են իրար ասելու, եթե այսպիսի տեսք ունենա խորհրդարանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր