ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 459.40, EUR 484.07, RUB 7.40, GBP 571.03
+13 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Այս սեզոնին գրիպի բոլոր պատվաստանյութերը նախատեսված են պաշտպանելու գրիպի` առավել տարածված չորս տեսակներից
19:18, 20.01.2022 | mamul.am
1582 | 0

Գրիպից պաշտպանվելու առաջին և ամենակարևոր քայլը գրիպի դեմ տարեկան պատվաստվելն է։ Պատվաստումը նվազեցնում է գրիպով հիվանդացությունը, հոսպիտալացումների և մահացությունների բեռն առողջապահական համակարգի վրա:

Այս սեզոնին գրիպի բոլոր պատվաստանյութերը նախատեսված են պաշտպանելու գրիպի չորս տեսակից, որոնք ըստ հետազոտությունների՝ առավել տարածված են լինելու: 6 ամսական և բարձր տարիքի յուրաքանչյուր անձ գրիպի դեմ պատվաստվելու կարիք ունի: Գրիպի բարձր ռիսկի խմբում են գտնվում երեխաները, հղիները, որոշակի քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ (ասթմա, շաքարախտ, սրտի և թոքերի հիվանդություններ) և 65 և բարձր տարեկան անձինք: Թեև գրիպի դեմ պատվաստումը լավագույն պաշտպանությունն է, կան նաև մի շարք այլ ավելի հեշտ գործողություններ, որոնք կարող եք ձեռնարկել ի լրումն պատվաստումների, որոնք կօգնեն դադարեցնել գրիպի տարածումը, օրինակ՝ տանը մնալը հիվանդ ժամանակ և հաճախակի լվանալ ձեռքերը: Եթե դուք հիվանդացել եք գրիպով, խոսեք ձեր բժշկի հետ՝ գրիպի հակավիրուսային դեղերով հիվանդությունը բուժելու համար, հատկապես եթե դուք բարձր ռիսկի խմբում եք։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր