«Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի քարտուղար Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց նվազագույն աշխատավարձը 68000 դրամից 100000 ՀՀ դրամի հասցնելու մասին պատգամավոր Աղվան Վարդանյանի հեղինակած օրենքի նախագծին` սրանով իսկ վերահաստատելով կառավարության ոչ բարով ղեկավարի` «աղքատությունը մարդկանց ուղեղներում է» միտքը: |