ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 450.71, EUR 480.77, RUB 8.04, GBP 562.98
+16 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Առաջարկում եմ արգելքը տարածել նաև վիճակախաղերի գովազդի վրա»․ Մեսրոպ Առաքելյան
23:05, 20.01.2022 | mamul.am
1731 | 0

«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր, նախկին սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խորհրդարանում վերջապես քննարկվում է բուքմեյքերների և շահումով խաղերի գովազդն արգելող նախագիծը։
Նախագծի համաձայն արգելվելու է շահումով խաղերի և ինտերնետ շահումով խաղերի գովազդը։ Սակայն պահպանվում է վիճակախաղերի գովազդի հնարավորությունը։
Շատ պատահական, բուքմեյքերական բոլոր ընկերությունները ունեն նաև վիճակախաղի լիցենզիա և արդյունքում նույն ընկերությունների գովազդը շարունակվելու է։
Հուսով եմ սա ընդամենը հերթական փնթիությունն է և որևէ թաքնված միտում չկա այս նախագծում։
Առաջարկում եմ արգելքը տարածել նաև վիճակախաղերի գովազդի վրա, եթե իրոք ուզում ենք ազատվել հասարակության գլխավոր չարիքներից մեկից։
Ոլորտի գործունեության ամբողջական արգելումը այլընտրանք չունի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր