ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 447.17, EUR 479.19, RUB 7.04, GBP 564.02
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+26 °C
Ռուբինյանը Կոպիրկինի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը
19:18, 21.01.2022 | mamul.am
2002 | 0

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և կարևորել դրանց շարունակական զարգացումը:

Անդրադարձ է եղել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը: Որպես Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ՝ Ռուբեն Ռուբինյանը երախտագիտություն է հայտնել ռուսական կողմին օրեր առաջ Մոսկվայում իր և Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հանդիպման հյուրընկալման և կարգավորման գործընթացին աջակցելու պատրաստակամության համար:

ԱԺ փոխնախագահը կառուցողական է գնահատել հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը՝ նշելով, որ հայկական կողմը հետաքրքրված է բովանդակային գործընթացի միջոցով հստակ խնդիրների լուծմամբ:

Դեսպանն, իր հերթին, հավաստիացրել է, որ ռուսական կողմը շարունակելու է ջանքեր գործադրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր