ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Համավարակի ազդեցությամբ թերուսությունը դարձել է աշխարհում նոր տիպի անհավասարության ցուցանիշ»․ Ժ․ Անդրեասյան
21:42, 22.01.2022 | mamul.am
3502 | 0

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համավարակի ազդեցությամբ ամենաերկար դադարը Ուգանդայի դպրոցներում է։ Դպրոցները փակ են եղել շուրջ երկու տարի՝ 83 շաբաթ և բացվել են միայն այս հունվարի կեսերին։ Ընդ որում, բազմաթիվ դպրոցների շենքեր այս ընթացքում վաճառվել են, դարձել ռեստորաններ, ավտոկայանատեղի և այժմ ուղղակի չեն գործում։
Խոսքը 15 մլն երեխաների մասին է, որոնց վերաբերյալ որոշում են կայացրել, որ ուղղակի մեկ տարի ավել կսովորեն։
Համավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը կամ թերուսությունը դարձել է աշխարհում նոր տիպի անհավասարության ցայտուն ցուցանիշ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր