ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Փաշինյանն իրավունք ունի Ալիևից փակ ծրարով պարգևավճար ակնկալել». Էդգար Ղազարյան
11:42, 23.01.2022 | mamul.am
3404 | 5

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի Իլհամ Ալիևից փակ ծրարով պարգևավճար ակնկալել

Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում, բացի Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից, տեղեկատվություն է տեղադրված 2022 թվականի հունվարի 18-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին։
Ուշագրավ է, որ այդ հեռախոսազրույցի ընթացքում, Ղազախստանում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մտքերի փոխանակման ժամանակ, գոհունակություն է հայտնվել առ այն, որ իրավիճակը օպերատիվ կերպով հնարավոր է եղել կայունացնել, մասնավորապես, ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ում նախագահում է Հայաստանը, իսկ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ստացվում է, որ Ադրբեջանի նախագահը գոհ է նրա գործունեությունից։ Գոհ լինելը չի կարելի բավարար համարել, ուստի Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ իրավունք ունի նաև Իլհամ Ալիևից պարգևավճար ստանալ՝ լավ աշխատանքի համար»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր