ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ձեր գնահատականը՝ «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք՝ շպրտենք դուրս» բառամթերքին». Ղազինյանը՝ Գրիգորյանին
10:30, 24.01.2022 | mamul.am
4034 | 1

Ազգային ժողովը քննարկում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը:

Դիմելով Գրիգորյանին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հարցրեց. «Դուք խոսեցիք ատելության խոսքի դեմ ձեր սկզբունքային դիրքորոշման մասին, մինչդեռ ԱԺ ամբիոնից վերջին տարիներին հնչել են բավական սուր, անթույլատրելի հայտարարություններ, մասնավորապես, շնաբարո դուրսպրծուկներ, վզից բռնելու ենք՝ շպրտենք դուրս: Ձեր դիրքորոշումը՝ վարքագծի վերաբերյալ, գնահատականը՝ նման բառամթերքին, որը հարիր չէ ոչ միայն պետական պաշտոնյային, այլև պետության առաջին դեմքին»: Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ ատելության խոսքի կամ քաղաքակիրթ բանավեճի նշաձողը բոլորի ձեռքում է ու պետք է այն բարձր պահել. «Հեռտևողական եմ լինելու ու չեմ խուսափելու գնահատականներ տալու առումով»,- նշեց ՄԻՊ թեկնածուն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր