ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Առավել ծանր կորուստներ են գրանցվել 2021-ի նոյեմբերին». Արմեն Մուրադյան
13:24, 24.01.2022 | mamul.am
3333 | 0

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականի 11 ամիսների արդյունքներով Հայաստանում շարունակվել են գրանցվել մահացության բարձր ցուցանիշներ

Մասնավորապես, ինչպես 2020 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին, այնպես էլ 2021 թվականի նույն ժամանակահատվածում ընդհանուր մահերի թիվը եղել է 33%-ով ավելի բարձր, քան 2019 թվականին:

• Մահացությունն արյան շրջանառության համակարգի հիվանդություններից թե՛ 2020, թե՛ 2021թվականին 19%-ով գերազանցել է 2019 թվականի տվյալները,

• շնչառական օրգանների հիվանդություններից՝ համապատասխանաբար 27% և 28%-ով,

• համեմատաբար կայուն է եղել մահացությունը նորագոյացություններից, որը հաշվետու ժամանակահատվածում մնացել է գրեթե անփոփոխ՝ 2021-ին անձանագրելով աննշան նվազում 2019-ի համանուն ցուցանիշի նկատմամբ:

COVID-19 շարունակել է մնալ լրջագույն մարտահրավեր, վարակը 2021թվականի հունվար-նոյեմբերին եղել է մահերի ընդհանուր թվի 16%-ի պատճառը՝ ընդ որում մահվան դեպքերի թիվը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 1.9 անգամ:

Առավել ծանր կորուստներ են գրանցվել 2021 թվականի նոյեմբերին՝ 1324 մահ, որը 149-ով կամ 13%-ով ավելին է 2020 թվականի պատերազմական նոյեմբերից: Բոլոր պատճառներից մահերի ընդհանուր թիվը 2021 թվականի նոյեմբերին գերազանցել է 2019 թվականի ցուցանիշն ավելի քան 2.2 անգամ:

Ավելացած մահացություն շարունակվել է գրանցվել է նաև Եվորպական Միության երկրներում: Այսպես, 2020 թվականի արդյունքներով այն կազմել է 11.9%, իսկ 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին շուրջ 10.7%՝ ընդ որում նոյեմբերին այն կազմել է 26.5%, սակայն մի շարք երկրներում ավելացած մահացությունը գերազանցել է 50%-ը՝ Ռումինիայում 83.9%, Բուլղարիայում՝ 88.2%, Լեհաստանում 50.7% և այլն:

Հատկանշական է, որ վերոնշյալ երկրները COVID-19 պատվաստման հետնապահներն են Եվրոպայում: Այսպես, 2021 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ Ռումինիայում ամբողջությամբ պատվաստված էր բնակչության 37.3%, Բուլղարիայում 24.8%, Լեհաստանում 53.7%»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր