ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Արմեն Սարգսյանի, «արտաքին քաղաքականության», արևային էներգետիկայի և սահմանադրական կարգավորոմների մասին»․ Իոաննիսյան
01:06, 25.01.2022 | mamul.am
3988 | 0

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժամանակն է, որ հստակ ասվի. Ցանկացած երկրում գործադիր իշխանությունը ունենում է մեկ ղեկավար: Խորհրդարանական երկրներում դա վարչապետն է, նախագահական-կիսանախագահական երկրներում՝ նախագահը:
Հայաստանում նախագահի ու վարչապետի լիազորությունները կարելի է (և պետք է) վերանայել: Բայց արտաքին քաղաքականությունը գործադիր իշխանության անբաժանելի մասն է ու դրա իրականացման պատասխանատուն գործադիր իշխանության ղեկավարն է:
Արմեն Սարսգայնը Սերժ Սարգսյանի հետ չէր պայմանավորվել, որ պետք է արտաքին քաղաքականություն վարի: Միայն պայմանավորվել էին, որ Արմեն Սագսյանը գնալու է ու դրսից ներդրումներ բերի: Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ դա ենթադրում էր, որ այդ ներդրումներից Արմեն Սարգսյանը կարող է ատկատներ-փայեր ունենալ (երևի՝ մի բան էլ Սերժ Սարգսյանին տար):
Ըստ այդմ, զարմանալի չէ, որ Արմեն Սարգսյանը դժգոհում է, որ չունի այդ (ենթադրաբար՝ փայերով) ներդրումներ բերելու հնարավորությունը... Ավելի ճիշտ, դրանք պետք է համաձայնեցնի գործադիր իշխանության հետ, քանի որ դրանք ոչ միշտ են բխում Հայաստանի որդեգրած քաղաքականության հետ:
Հ.Գ. Դուբայում ստորագրված՝ արևային էլեկտրակայան կառուցելու ծրագիրը, կարծես, հենց այդպիսին էր: Արմեն Սարգսյանը ներդրումային ծրագիր էր «կպցրել», որը հակասում էր Հայաստանի կառավարության որդեգրած քաղաքականությանը (ատոմային էներգետիկայի զարգացմանը)»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր