«Թեպեդ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով է ձևավորվում, այնուամենայնիվ, ամենևին փաստ չէ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան»,- Հանրայինի եթերում ընթացող հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա, 4 տարվա գործունեությունից հետո խնդիր ունեն «աուդիտի ենթարկել» գործող Սահմանադրությունն ու տեսնել, թե ինչ լավարկման տեղեր ու հնարավորություններ կան. այդ պատճառով է ստեղծվել հանձնաժողովը: |