Արդյոք սահմանների բացումից հետո թուրքական գյուղատնտեսական շուկան դուրս չի մղի տեղականը: Նման հարց ուղղվեց ՀՀ վարչապետին առցանց հարազրույցի ընթացքում: «Հայաստանի նման երկրները ներքին շուկայի վրա հենվելով չեն կարող տնտեսությունը լրջացնել: Իսկ եթե մեր պոտենցիալ արտահանման շուկաներն իրենց շուկաները փակեն, դրանից ՀՀ-ն չի օգտվի: Պետք է մտածել այն տրանզիտի մասին, որը պետք է անցնի Հայաստանով, Թուրքիայով, Ադրբեջանով: Ինչքա՜ն աշխատատեղեր է դա բացելու: Հնարավոր է ինչ-որ մի առանձին սեգմենտում այսօր արտադրվող արտադրանքն իր մրցունակությունը կորցնի, բայց ի՜նչ նոր սեգմենտներ են առաջանալու: Մենք խոսում ենք պղնձաձուլարան բացելու, գործարաններ բացելու մասին, դրա համար ինչպիսի՜ նշանակություն ունի սահմանների բացումը»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը: |