Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի ավանն արդեն ընդունել է առաջին հյուրերին: Ընդհանուր առմամբ, ծառայության է հատկացված 20 բնակելի շենք։ Օլիմպիական գյուղն ունի ֆիթնես կենտրոններ, փոստային բաժանմունքներ, բանկեր, ճաշարաններ (մոտ 600 ճաշացանկով), ժամանցի վայրեր, խանութներ և, իհարկե, բժշկական կենտրոններ։ Ավանի պաշտոնական բացումը տեղի կունենա հունվարի 27-ին: Արդեն Չինաստան են ժամանել Ավստրալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի և այլ երկրների ներկայացուցիչներ։ Պեկինի ձմեռային խաղերի մեկնարկին մնացել է 10 օր: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Հայաստանը Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերում կունենա 6 մասնակից: |