ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 459.40, EUR 484.07, RUB 7.40, GBP 571.03
+13 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Թուրքիան դասվել է կոռումպացված երկրների շարքին
23:42, 25.01.2022 | mamul.am
1797 | 0

«Transparency International» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է կոռուպցիայի ընկալման 2021 թվականի ցուցիչը (ինդեքս), ըստ որի` Թուրքիան 180 երկրների շարքում զբաղեցրել է 96-րդ տեղը:

2012 թվականից ի վեր Թուրքիան նահանջել է 42 հորիզոնականով և ստացել վերջին 10 տարվա ընթացքում ամենացածր գնահատականը, գրում «Էրմենիհաբեր»-ը:
Թուրքիայի հետ նույն ցուցանիշն են կիսում Արգենտինան, Բրազիլիան, Ինդոնեզիան, Սերբիան և Լեսոտոն:

Անցյալ տարի հրապարակված՝ 2020 թվականի ինդեքսում Թուրքիան 40 միավորով զբաղեցրել է 86-րդ տեղը 180 երկրների շարքում։ Ըստ այդմ՝ Թուրքիան վերջին մեկ տարում հետընթաց է գրանցել 10 հորիզոնականով:

Ըստ 2021 թվականի Կոռուպցիայի ընկալման ինդեքսի՝ ամենաքիչ կոռուպցիայով երկրների տասնյակում են Դանիան, Ֆինլանդիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Սինգապուրը, Շվեդիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Լյուքսեմբուրգը և Գերմանիան։

Տվյալները ցույց են տալիս, որ Թուրքիան համաշխարհային վարկանիշում ետ է մնում նույնիսկ այնպիսի երկրներից, որտեղ տնտեսական, սոցիալական և քաղաքական անկայունությունները մշտական բնույթ են կրում, և որոնք բացարձակապես առնչություն չունեն ժողովրդավարության հետ։ Թուրքիան զիջում է Բուրկինա Ֆասոին 17, Տրինիդադ և Տոբագոյին և Արևելյան Թիմորին՝ 14, Հնդկաստանին՝ 11 և Մարոկկոյի՝ 9 հորիզոնականով։
Նշենք, որ «Transparency International» միջազգային ոչ կառավարական կազմակերպության հրապարակած կոռուպցիայի ընկալման 2021թ. ցուցիչով Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 58-րդ տեղը: Ինչպես և անցյալ տարի, Հայաստանի գրանցած արդյունքն ավելի բարձր է ԿԸՀ համաշխարհային միջինից, որը հավասար է 43-ի։ Նախորդ տարվա պես՝ Հայաստանը, բացի Վրաստանից,առաջ է իր մյուս երեք հարևաններից՝ Թուրքիայից (38 միավոր` 96-ից 101-րդ տեղեր), Ադրբեջանից (30 միավոր` 128-ից 135-րդ տեղեր) և Իրանից (25 միավոր` 150-ից 153-րդ տեղեր): Նշվում է, որ Հայաստանը վերջին 10 տարիներին էական առաջընթաց գրանցած երկրների շարքում է:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր