ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը առանձնատներ են կառուցում. նախագահացուն ջուր չի տալիս ձորաղբյուրցիներին. «Իրավունք»
09:12, 26.01.2022 | mamul.am
5792 | 1

«Իրավունք» թերթը գրում է. «Ձորաղբյուրում շրջանառվող խոսակցությունների համաձայն, ՀՀ նախագահի պարտավորությունները ժամանակավոր ստանձնած Աժ նախագահ Ալեն Սիմոնյանն ակտիվորեն շարունակում է Ձորաղբյուրի հենց սկզբնամասում առանձնատան շինարարությունը: Իսկ դեմուդեմ մի առանձնատուն էլ կառուցում է ոչ ավել, ոչ պակաս երկրի թիվ մեկ աներձագը` ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը Նիկոլ Փաշինյանի կնոջ հարազատ եղբայրն է:

Սակայն, էականը ոչ թե այն է, թե ինչպես են ՔՊ-ականները բարելավում իրենց կենցաղը, այլ այն, թե ինչպես են վերաբերում իրենց համաքաղաքացիներին:

Ըստ նույն շշուկների, Ալեն Սիմոնյանը մեծ ու լայն խողովակով ջրագիծ է բերում առանձնատան համար, և տեղի բնակիչները դիմել են, որպեսզի իրենք էլ կարողանան այդ ջրից օգտվել, բայց ստացել են կտրուկ պատասխան, թե ջրագիծն անձնական է: Խնդիրն այն է, որ Ձորաղբյուրում ջրի խնդիր կա, բայց բնակիչների գանգատները որևէ կերպ լուծում չեն ստանում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր