ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 455.94, EUR 473.68, RUB 7.07, GBP 556.29
+18 °C, +13 °C ... +19 °C Վաղը`+21 °C
««Խաղաղության դարաշրջան». ես այդ բառը չեմ ընդունում». Սամվել Բաբայան․ «Իրավունք»
09:48, 26.01.2022 | mamul.am
3107 | 0

«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի ապագայի, ընտանիքի, զինվորի, ընկերության, երջանկության բանաձեւի, թիկունքից հարվածողների և թերթի մի շարք այլ բլից հարցերին պատասխանել է Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ռազմական, պետական եւ քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:

Պարոն Բաբայան, հայրենիքն ի՞նչ է Ձեզ համար:

Մոր նման անփոխարինելի:
Արցա՞խը՝ Ձեզ համար:

Իմ ծննդավայրը, իմ հայրենիքը:

Զինվո՞րը:

Զինվորը երկրի պաշտպանն ու երկիրը պահող պատվարը:

Ընտանի՞քը՝ Ձեզ համար:

Սրբության նման մի բան:

Իսկ ընկե՞րը:

Թիկունք, վստահություն:

Ո՞վ կարող է լինել Ձեր ընկերը:

Շատ անկեղծ, մաքուր մարդիկ, եզակի մարդիկ:

Եթե մեկ բառով բնորոշեք ինքնեդ Ձեզ:

Չեմ կարող:

Ի՞նչը երբեք չեք ների:

Սուտը, թիկունքից հարվածը:

Մի բան, որի համար շատ եք ափսոսում:

Անկեղծ ասած, չկա մի բան, որի համար ափսոսում եմ:

Հաճա՞խ եք արտասվում:

Ընդհանրապես չեմ արտասվում:

Երջանկության Ձեր բանաձևը:

Շիտակությունը, սկզբունքայնությունը:

Ո՞վ է այն մարդը, ով գիտի Ձեր բոլոր գաղտնիքները:

Չկա նման մարդ:

Ո՞ւմ եք դիմում, երբ հուսահատ եք:

Ինքս եմ միշտ փորձում ամենահուսահատ վիճակից ելք գտնել, ու հավատացեք, ստացվում է:

Միշտ վախեցել եք...

Դավաճանությունից, չհասկացված լինելուց, ճիշտ չընկալվելուց:

Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

Իմ ընտանիքը, ժամանակին Արցախի ազատագրմանը հասնելը: Այսօր, ցավոք, մենք խնդիր ունենք Արցախի անկախությունը ապահովագրելու:

Եթե մի քանի ժամով հայտնվեիք վարչապետի աթոռին, ի՞նչ կանեիք:

Չեմ մտածել:

Հավատո՞ւմ եք, որ թևակոխելու ենք «խաղաղության դարաշրջան»:

Գիտեք, անկեղծ ասած, ես այդ բառը չեմ ընդունում: Ես հավատում եմ, որ մենք ունակ ենք, կարող ենք Արցախի անկախությանը հասնել, և որ Հայաստանը այլևս չծառայի, որպես բուֆերային գոտի: Ես հավատում եմ դրան և արել եմ հնարավորն ու անհնարը՝ այդ խնդրի լուծումները ակնհայտ դարձնելու համար:

Եվ վերջում...

Ուզում եմ, որ առաջնորդվենք ոչ թե կեղծ, այլ ռեալ օրակարգերով: Որպեսզի պետական այրերը կարողանան իրենց ռազմավարությունը ծառայեցնել հանուն հայրենիքի, ազգի ու ժողովրդի: Ես վստահ եմ, որ Արցախի անկախության լուծումը գտնելու ենք շատ կարճ ժամանակահատվածում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
18:06, 15.05.2022
3085 | 1
դեպի վեր