ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Վահե Ղազարյանը և թալանված ոստիկանները». Արսեն Վարդանյան
13:00, 26.01.2022 | mamul.am
5294 | 0

Պահեստազորի սպա Արսեն Վարդանյանի գրառումը. «Հանրության դատաստանին ներկայցնում եմ վերջի օրերին թատերական բեմադրություններով աչքի ընկած՝ ՀՀ ոստիկանությունում առկա կոռուպցիոն երևույթը:

Բանն այն է, որ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վ. Ղազարյանը, հանդիսանալով ՀՀ ոստիկանության բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչը, ինչպես նաև իրազեկված լինելով, որ ՀՀ ոստիկանությունում ոտնահարվում են զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների աշխատանքային իրավունքները, մասնավորապես՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներն ու վերջիններիս ամենամյա արձակուրդ գնալուց չի տրամադրվում իրենց օրենքով հասանելիք արձակուրդային վճարումները, տրամադրելով նրանց միայն դրույքաչափին հավասար հիմնական աշխատավարձը, որն ամենամյա արձակուրդային վճարումից մոտ 40%-ով պակաս է օրենքով հասանելիք վճարումներից, էլ չեմ ասում, որ սխալ է հաշվարկվում նաև նրանց արձակուրդի տրամադրվող օրերի քանակը, պաշտոնավարում է, ըստ այդմ, հետապնդելով քաղաքական հայացքների համար, նախկինում անբասիր ծառայծ և երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած ոստիականներին:

Ակնհայտ է, որ ՀՀ ոստիկանությունում կոռուպցիայի դեմ իրական պայքարը փոխարինվում է թատերական բեմադրություններով՝ զոմբիներին կերակրելու նպատակով, իսկ ոստիկանների արձակուրդայիններն ավելանում են լափամանից օգտվողների օֆշորային հաշիվներում:

P. S. Օրենքի չիմացությունը չի ազատում քրեական պատասխանատվությունից: Կից՝ ներկայացնում եմ ապացույցները»:

«Վահե Ղազարյանը և թալանված ոստիկանները». Արսեն Վարդանյան
«Վահե Ղազարյանը և թալանված ոստիկանները». Արսեն Վարդանյան
«Վահե Ղազարյանը և թալանված ոստիկանները». Արսեն Վարդանյան
«Վահե Ղազարյանը և թալանված ոստիկանները». Արսեն Վարդանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր