ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Քերթեցիք երկիրը, հիմա էլ Նիկոլ եք խաղացնո՞ւմ»․ Արթուր Ղազարյան
15:18, 26.01.2022 | mamul.am
7182 | 1

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես և պարզ էր, անցյալ տարի ամռան ընտրություններից առաջ և հետո, ներկա պատային իրավիճակի ողջ պատասխանատվությունն ընկած է ոչ թե Նիկոլի, իրեն իշխանության բերածների վրա, այլ՝ ընդդիմության։
Նիկոլը, ի տարբերություն Ձեզ, միշտ եղել է ազնիվ իր սրիկայության մեջ, ինչպես և իր քաղաքական հայրը՝ Տեր-Պետրոսյանը։ Նրանք ազգայինը համարել և համարում են կեղծ կատեգորիա, ֆիդայիններին՝ ֆաշիստներ ու մարդասպաններ։
Բայց դուք, հենց դուք՝ գերկուսականացված ընդդիմությունն է քաղաքական դաշտի այդ հատվածը պահում ուզուրպացված, չձեռնարկելով իրական պայքարի ոչ մի քայլ։
Ընդդիմությունը, ինչպես շունը խոտի վրա՝ ոչ ինքն է ուտում, ոչ էլ մյուսներին է թողնում մոտ գան խոտին։
Ձեր այդ դատարկ հարցուպատասխանները ու ինքնաասուլիսներն ե՞ն Նիկոլ հեռացնելու։
Վայր դրեք իմ տված մանդատը Ձեզ։
21 տարի քերթեցիք երկիրը, որպես անփոփոխ իշխանություն, հիմա էլ՝ որպես անփոփոխ ընդդիմությու՞ն պասերով Նիկոլ եք խաղացնու՞մ։
Էս երկրի հերը բոլորովդ անիծեցիք, հիմա այս խեղկատակը միայն թաղումն ա կազմակերպում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր