Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Արցախից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա էին իրականացնում Հանրապետության հրապարակում։ Ակցիայի շրջանակներում նրանք նամակներ փոխանցեցին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակ և ՀՀ ԱԳՆ։ Այս պահին նրանք շարունակում են մնալ ԱԳՆ շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում նախարարության ներկայացուցիչներից որևէ մեկի հետ։ |