«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատկերացրեք, որ պատերազմում պարտվելուց հետո Բրիտանիայի պաշտպանության նախարարը բանակը վերականգնելու վրա օր ու գիշեր աշխատելու փոխարեն գնար պարի դասերի, որ հարսանիքին լավ պարեր։ Էլ ուր մնաց՝ 5-օրյա արձակուրդ վերցներ հարսանիքի համար։ Պարտված Բրիտանիայում, էլի... Ու նույնիսկ եթե այդքան ղալաթները կարողանար սղցներ, բայց իր այդ հարսանիքին մասնակցած ՊՆ-ի և Զինված ուժերի ղեկավարության շրջանում կորոնավիրուս բռնկվեր, դրանից հետո հաստատ վրդովված բրիտնացիները կլարեին ոչ միայն իրեն, այլև ամբողջ կաբինետին՝ վարչապետի գլխավորությամբ։ Քանզի. «Ձե՞ռ եք առել մեզ՝ բրիտանացիներիս, այ անասուններ»... Ինչ լավ է, որ պատերազմում պարտվել է հեռավոր Բրիտանիան, կորոնավիրուսն էլ է հեռավոր Բրիտանիայում, մի խոսքով՝ իրենք, իրենց դարդերը...»։ |