ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 454.99, EUR 474.78, RUB 7.21, GBP 558.18
+9 °C, +9 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Պատկերացրեք՝ պարտվելուց հետո Բրիտանիայի պաշտպանության նախարարը գնար պարի դասերի, որ հարսանիքին պարեր»․ Կ․ Վրթանեսյան
15:36, 27.01.2022 | mamul.am
4430 | 1

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատկերացրեք, որ պատերազմում պարտվելուց հետո Բրիտանիայի պաշտպանության նախարարը բանակը վերականգնելու վրա օր ու գիշեր աշխատելու փոխարեն գնար պարի դասերի, որ հարսանիքին լավ պարեր։
Դժվար թե ինքը դրանից հետո ընդհանրապես ինչ-որ շանս ունենար քաղաքականությունում մնալու, եթե այդ մասին իմանային բրիտանացիները։

Էլ ուր մնաց՝ 5-օրյա արձակուրդ վերցներ հարսանիքի համար։ Պարտված Բրիտանիայում, էլի...

Ու նույնիսկ եթե այդքան ղալաթները կարողանար սղցներ, բայց իր այդ հարսանիքին մասնակցած ՊՆ-ի և Զինված ուժերի ղեկավարության շրջանում կորոնավիրուս բռնկվեր, դրանից հետո հաստատ վրդովված բրիտնացիները կլարեին ոչ միայն իրեն, այլև ամբողջ կաբինետին՝ վարչապետի գլխավորությամբ։

Քանզի. «Ձե՞ռ եք առել մեզ՝ բրիտանացիներիս, այ անասուններ»...

Ինչ լավ է, որ պատերազմում պարտվել է հեռավոր Բրիտանիան, կորոնավիրուսն էլ է հեռավոր Բրիտանիայում, մի խոսքով՝ իրենք, իրենց դարդերը...»։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
18:06, 15.05.2022
3127 | 1
դեպի վեր