«Եռաբլուր» զինվորական պանթեոնում անդրադառնալով հայ-թուրքական հարբերություններին և պատասխանելով հարցին, թե արդյոք սպառնալիք չի՞ տեսնում Ադրբեջանից և Թուրքիայից, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է. «Ես սպառնալիք տեսնում եմ հարաբերությունները չկարգավորելու մեջ, այդ սպառնալիքը տեղի է ունեցել արդեն, և եթե 2008-ին չխանգարեին Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը և այդ նախաձեռնությունը տեղի ունենար, այս պատերազմը միգուցե չէր լինի... Հարաբերությունների չկարգավորումն է, որ հղի է լինելու՝ ապագայում նոր պատերազմների, նոր կոնֆլիկտների և նոր զոհերի»: Դիտարկմանը՝ Ադրբեջանի նախագահը հարաբերությունների կարգավորումը տեսնում է տարածքային ամբողջականության և միջանցքային տրամաբանության մեջ, Մարուքյանն արձագանքել է. «Ադրբեջանի ղեկավարը շատ բան է տեսնում, հետո՞ ինչ: Ես էլ տեսնում եմ՝ Արցախը կայացած գործոն է՝ իր նախագահով, իր դրոշով, իր գերբով, իր բանակով, և անվտանգային իրավիճակն էնտեղ պահպանվում է ռուս խաղաղապահների միջոցով: Թե ինչ է խոսում Ադրբեջանի նախագահը՝ դա իր խնդիրն է»: |