ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Այսպես է լինում, երբ հոգով ստրուկները հասնում են իշխանության»․ Ավետիք Իշխանյան
00:00, 29.01.2022 | mamul.am
5197 | 1

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ՀՈԳՈՎ ՍՏՐՈՒԿՆԵՐԸ
Քիչ առաջ նայեցի, ԱԱԾ գործակալ, ԱԺ նախկին խոսնակ, այժմ Արտաքին գործերի նախարարի այցը Եռաբլուր։ Ինքնավստահ, մեծամիտ կեցվածքով, սույն գործիչ-գործակալը «մեծահոգաբար» պատասխանում, ավելի ճիշտ՝ սաստում էր լրագրողներին։ Բայց, ամենակարևորն այն էր, որ սույն գործակալ- գործիչը Եռաբլուրում քայլում էր թիկնապահի ուղեկցությամբ։ Թիկնապահը ծաղիկների փունջը ձեռքին, ուղեկցում էր «բարձրաստիճան» տիրոջը, որսալով նրա հայացքը, փնջից ծաղիկներ էր առանձնացնում և նրան մատուցում։ Հիշեցի, սույն գործակալ-գործչի համար վերարկու, անձրևանոց պահելու կադրերը։ Խնդիրն այն է, որ սույն գործիչ-գործակալը, նույն կերպ քծնում և թիկնապահի դեր է կատարում իր տիրոջ՝ բռնապետիկի համար։ Այսպես է լինում, երբ հոգով ստրուկները հասնում են իշխանության։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր