ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Մահացել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Կուրավլյովը
14:20, 30.01.2022 | mamul.am
5800 | 0

86 տարեկանում կյանքից հեռացել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Կուրավլյովը։

Դերասանին կհուղարկավորեն Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը, հրաժեշտի և հուղարկավորության օրը դեռ որոշված ​​չէ․ «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։

Ինչպես հայտնում է «Էքսպրեսս-Գազետա»-ն, արտիստը վերջին օրերն անցկացրել է Մոսկվայի Միլիոնշչիկովայի հիվանդանոցում, որտեղ նրան ուղարկել էին կորոնավիրուսով վարակվելու պատճառով։

Դերասանի՝ Կոմունարկայի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք հոսպիտալացման մասին հայտնի է դարձել հունվարի 10-ին։ Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր։ Ինչպես ավելի ուշ հայտնել են Ռուսաստանի Դաշնության կինեմատոգրաֆիստների միությունից, արտիստի մոտ թոքաբորբ է ախտորոշվել, կորոնավիրուս չի հաստատվել։ Կուրավլյովը հոսպիտալացվել է հունվարի 5-ին Մոսկվայի քաղաքային վերականգնողական կենտրոնից։ Հունվարի 22-ին, ըստ լրատվամիջոցների, արտիստը դուրս է գրվել հիվանդանոցից և տեղափոխվել վերականգնողական կենտրոն՝ ապաքինման համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր