Նորաձևության բրիտանական Marks & Spencer ընկերությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է վաճառքը Ռուսաստանում։ «M&S-ը դադարեցնում է թուրք ֆրանչայզի մատակարարումները ռուսական բիզնեսի համար»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Marka Rus ՍՊԸ-ի (Ռուսաստանի Դաշնությունում Marks&Spencer ապրանքանիշի խանութների օպերատոր) սեփականատերն են Նիդեռլանդներում գրանցված Retail International Holding B.V.-ն և երկու ֆիզիկական անձ, որոնցից մեկը Թուրքիայի քաղաքացի է։ Միայն Marka Rus-ի եկամուտը 2020 թվականին կազմել է 386 միլիոն ռուբլի զուտ շահույթ: Մարտի սկզբին հայտնի դարձավ, որ իսպանական Mango ռիթեյլերը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Ընկերությունը նշել է, որ փոխադրումների և մատակարարումների հետ կապված ներկայիս դժվարությունների պատճառով ընկերությունը չի կարող երաշխավորել իր գործունեության ապահովումը Ռուսաստանի Դաշնության տարածքում: Արտասահմանյան մանրածախ Net-a-Porter, Mr Porter, Yoox և The Outnet ռեթեյլ-հարթակները նույնպես հայտարարել են ռուս գնորդներին ապրանքների վաճառքի դադարեցման մասին։ Նույն որոշումն են կայացրել նաև Swarovski, Hermes, Asos, IKEA, Nike ընկերությունները։ |