TikTok սոցիալական ցանցը ժամանակավորապես կասեցնում է Ռուսաստանում նոր բովանդակություն հրապարակելու և ուղիղ հեռարձակումներ իրականացնելու հնարավորությունը՝ «կեղծ լուրերի» տարածման մասին նոր օրենքի պատճառով։ «Մեր աշխատակիցների և օգտատերերի անվտանգությունը մնում է մեր առաջնահերթությունը: Ռուսաստանի նոր օրենքի լույսի ներքո մենք այլ ելք չունենք, քան կասեցնել ուղիղ հեռարձակումը և նոր բովանդակությունը մեր տեսածառայության համար, մինչդեռ մենք հաշվի ենք առնում այս օրենքի անվտանգության հետևանքները»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ: Նշվում է, որ հաղորդագրությունների փոխանակումը նսխկինի պես հնարավոր կլինի։
|