Apple-ն իր առաջին շնորհանդեսն անցկացրել է 2022 թվականին։ Ինչպես միշտ, այն անցկացվել է առցանց՝ առանց հրավիրված լրագրողների։ Հեռարձակումը հասանելի է ընկերության կայքում։ Եվ այսպես, ներկայացնում ենք ընկերության նորույթները. iPhone iPhone SE Ընկերությունը ներկայացրել է նաև 3-րդ սերնդի iPhone SE-ն։ Սարքը արտադրվում է նույն դիզայնով, ինչ նախորդ սերնդինը: Փոփոխությունները ներառում են առջևի և հետևի ավելի ամուր ապակիները, Apple A15 չիփը և 5G հագեցումը: 3-րդ սերնդի iPhone SE-ն ԱՄՆ-ում կթողարկվի մարտի 18-ին և կարժենա 429 դոլար iPhone SE iPad iPad Air-ն ունի նոր 12 մեգապիքսելանոց առջևի տեսախցիկ Spotlight-ով, որը կարգավորում է տեսախցիկի տեսադաշտը՝ մարդկանց կադրի կենտրոնում պահելու համար: Պլանշետի արժեքը մնացել է նույնը՝ 599 դոլար։ Վաճառքը սկսվում է մարտի 18-ից: Mac Studio Այս չիփի հիման վրա ներկայացված է Mac Studio համակարգիչը։ Apple-ի տվյալներով՝ համակարգիչը 60 տոկոսով ավելի արագ է, քան Mac Pro-ն՝ 28 միջուկային Intel Xeon-ով և 3,8 անգամ ավելի արագ, քան 27 դյույմանոց iMac-ը՝ Intel Core i9-ով: Բացի համակարգչից, Apple-ը թողարկել է 27 դյույմանոց 5K Studio Display էկրան: Նոր սարքերը հասանելի չեն լինի Ռուսաստանում |