ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Կանադան ընդլայնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
17:55, 15.03.2022 | mamul.am
4464 | 0

Կանադան ընդլայնել է սահմանափակող միջոցները Ռուսաստանի դեմ՝ կապված ուկրաինական պատերազմի հետ։ Պատժամիջոցների ցանկում ներառվել են ևս 15 ռուս պաշտոնյաներ․ ասվում է հյուսիսամերիկյան երկրի կառավարության տարածած հայտարարության մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Թարմացված ցուցակի համաձայն՝ սահմանափակումների տակ են հայտնվել ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, Պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը և Ռուսաստանի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Կասատոնովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր