ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել նաև Լուկաշենկոյի կնոջ և Շոյգուի ութ տեղակալների դեմ
19:30, 15.03.2022 | mamul.am
5131 | 1

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է պատժամիջոցների ենթակա անձանց ցուցակի ընդլայնման մասին։ Թարմացված ցուցակում, մասնավորապես, ներառվել են Բելառուսի նախագահի կինը՝ Գալինա Լուկաշենկոն, ինչպես նաև ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Ռուսլան Ցալիկովը և ռազմական գերատեսչության պետի տեղակալները՝ բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովը, գեներալ-գնդապետ Յունուս-Բեկ Եվկուրովը, գեներալ-գնդապետ Յուրի Սադովենկովը, գեներալ-գնդապետ Գենադի Ժիդկոն և «քաղաքացիական» տեղակալներ Թիմուր Իվանովը, Ալեքսեյ Կրիվորուչկոն և Նիկոլայ Պանկովը։

Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Միխեևը և Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր