ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Ռուսաստանի խոշորագույն նավթային և այլ ընկերությունները՝ ԵՄ պատժամիջոցների տակ
22:00, 15.03.2022 | mamul.am
4158 | 0

Եվրոմիությունը պատժամիջոցների նոր ցուցակներ է հրապարակել ռուսական ընկերությունների, ձեռնարկատերերի, պաշտոնյաների և նրանց ընտանիքների անդամների դեմ։ Պատժամիջոցների տակ գտնվող կառույցների ցանկում ներառված են Ռուսաստանի խոշորագույն նավթագազային ընկերությունները՝ «Ռոսնեֆտ»-ը, «Գազպրոմ Նեֆթ»-ը և «Տրանսնեֆտ»-ը:

Դրանցից բացի, պատժամիջոցների ցանկը ներառում են հետևյալ ընկերություններ՝ «Օբորոնպրոմ», «Միացյալ ավիաշինական կորպորացիա», «Ուրալվագոնզավոդ», «Ալմազ-Անթեյ», «ԿամԱԶ», «Ռոստեկ», «Սևմաշ», «Սովկոմֆլոտ», «Միացյալ նավաշինական կորպորացիա»:
ԵՄ իրավասության տարածքում նրանց հետ ցանկացած գործարք և տրանսակցիաներ արգելված են, քանի որ այդ կառույցները վերահսկվում են պետության կողմից։

Միաժամանակ Եվրոմիությունը չի արգելել նավթի, գազի և այլ օգտակար էներգակիրների առևտուրն այդ ընկերությունների հետ։ Այս կատեգորիաների ապրանքների համար պատժամիջոցների ցանկում բացառություն է նախատեսված։ «Արգելքը չի տարածվում այն ​​գործառնությունների վրա, որոնք անհրաժեշտ են հանածո վառելիքի, մասնավորապես ածուխի, նավթի բնական գազի, ինչպես նաև տիտանի, ալյումինի, պղնձի, նիկելի, պալադիումի և երկաթի հանքաքարի ներմուծման կամ փոխադրման համար Ռուսաստանից կամ դրա միջոցով»,- ասվում է փաստաթղթում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր