ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +35 °C Վաղը`+35 °C
Գերմանիայի իշխանությունները խորհուրդ են տվել հրաժարվել Kaspersky անտիվիրուսից
22:24, 15.03.2022 | mamul.am
6231 | 0

Տեղեկատվական անվտանգության գերմանական դաշնային գրասենյակը (BSI) խորհուրդ է տվել այլընտրանք գտնել հակավիրուսային ծրագրերի մշակող Kaspersky Lab-ի հավելվածներին:

«Ռուսաստանի ռազմական կամ հետախուզական ծառայությունների գործողությունները և Ռուսաստանի կողմից ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին և Գերմանիային սպառնացող վտանգները ներկայիս ռազմական հակամարտության ընթացքում կապված են քիբերհարձակման զգալի ռիսկի հետ»,- ասվում է հայտարարության մեջ:

Վարչակազմի կարծիքով՝ ՏՏ արտադրանքի ռուսաստանյան արտադրողին, օրինակ, կարող են «ստիպել հարձակվել թիրախային համակարգերի վրա՝ իր կամքին հակառակ»։

BSI-ը նախազգուշացրել է, որ անտիվիրուսից օգտվողները, որոնք ներառում են նաև ընկերություններ և իշխանություններ, կարող են ենթարկվել կիբերհարձակման:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր