ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
«Փաստացի ԱՄՆ-ը և ԵՄ-ը Ռուսաստանի նկատմամբ իրենց պարտավորությունների դեֆոլտ են հայտարարել». Պուտին
18:54, 16.03.2022 | mamul.am
7890 | 0

Սառեցնելով ռուսական պահուստները՝ ԱՄՆ-ն և Եվրոմիությունը փաստացի հայտարարեցին Ռուսաստանի հանդեպ իրենց պարտավորությունների դեֆոլտի մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։

«Ռուսաստանի Բանկի արժութային պահուստների մի մասի սառեցման անօրինական գործողությունները խաչ են քաշում, այսպես կոչված, «առաջին կարգի ակտիվների» հուսալիության վրա: Փաստորեն, և՛ ԱՄՆ-ը, և՛ ԵՄ-ը իրական դեֆոլտ են հայտարարել Ռուսաստանի հանդեպ իրենց պարտավորությունների մասով»,- ասել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով, այժմ աշխարհում բոլորը գիտեն, որ երկրի ֆինանսական պահուստները «կարելի է պարզապես գողանալ»։

Պուտինը նաև մեղադրել է Արևմուտքին ռուսական հասարակությունը պառակտելու, քաղաքացիական բախումներ ստեղծելու և «Ռուսաստանը ոչնչացնելու» փորձերի մեջ: «Ռուսաստանը երբեք չի լինի թշվառ և նվաստացած վիճակում: Մենք կպայքարենք Ռուսաստան լինելու և մնալու իրավունքի համար»,- հավելել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր