ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
ԱՄՆ-ն ընդլայնելու է Պուտինի շրջապատի դեմ պատժամիջոցները
21:30, 16.03.2022 | mamul.am
5440 | 0

ԱՄՆ-ը մտադիր է մոտ ժամանակներս ընդլայնել ռուս պաշտոնյաների դեմ պատժամիջոցների ցանկը, հայտնում է CNN-ը։

«Բայդենի վարչակազմը շարունակում է պատժամիջոցներ մշակել ռուս բարձրաստիճան պաշտոնյաների, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատում գտնվողների դեմ և ծրագրում է մոտ ապագայում ավելացնել թիրախների թիվը»,- ասվում է զեկույցում։

Ինչպես հայտնում է աղբյուրը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի մի քանի պաշտոնյաների, այս գործընթացը շարունակվում է, և այն հաշվի է առել Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից ներկայացված կոնկրետ առաջարկները։

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում Զելենսկին ներկայացրեց անձնական պատժամիջոցների ավելի կոնկրետ թիրախներ, ասել է պաշտոնյան, ուստի Բայդենի վարչակազմն այժմ աշխատում է այդ պահանջվող թիրախները լուծելու ուղղությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր