ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+35 °C
Samsung Pay-ը Ռուսաստանում կշարունակի աշխատել սահմանափակումներով
22:28, 16.03.2022 | mamul.am
5573 | 0

Անշփում վճարումների Samsung Pay ծառայությունը շարունակում է աշխատել Ռուսաստանում, սակայն որոշ գործարքներ կարող են հասանելի չլինել օգտատերերին: Այս մասին Samsung-ը հայտնել է իր Telegram ալիքում։

«Լավ նորություն. Samsung Pay-ը շարունակում է գործել Ռուսաստանի Դաշնությունում: Ոչ այնքան լավ նորություն. ռուսական բանկերի նկատմամբ միջազգային վճարային համակարգերի սահմանափակումների պատճառով որոշ գործառնություններ ներկայում կարող են հասանելի չլինել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ընկերությունը նախազգուշացրել է, որ այս պահին կարող են անհասանելի լինել հետևյալ գործառնությունները.

վճարումներ և դրամական փոխանցումներ Samsung Pay-ի միջոցով ռուսական բանկերի Mastercard և Visa քարտերով,
Մոսկվայի մետրոյի հավելվածում տրոյկա վիրտուալ տրանսպորտային քարտի նոր տոմսերի թողարկում:
Միաժամանակ ընկերությունից պարզաբանել են, որ նախկինում թողարկված և Samsung Pay-ում արդեն ավելացված վիրտուալ Տրոյկա տոմսերը կշարունակեն աշխատել մայրաքաղաքի տրանսպորտում։ Նրանք նաև պարզաբանել են, որ ցանկացած բանկերի Mir քարտերով վճարումները աշխատում են Samsung Pay-ում առանց սահմանափակումների։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր