ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+16 °C
Ռասամանջարի. հայ-հնդկական գալա համերգ՝ Երևանում
03:24, 18.03.2022 | mamul.am
5784 | 0

Դարավոր պատմություն ունեցող հայկական և հնդկական տարբեր ու յուրահատուկ մշակույթները կրկին միավորվելու են մեկ երեկոյի ընթացքում. մարտի 31-ին՝ ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա «Ռասամանջարի»-ն, որը թարգմանաբար նշանակում է ծաղկունք:

Երեկոյի հատուկ հյուրը արմատներով հայ, տաղանդավոր երաժիշտ Պիտեր Դավիդյանն է, ով տիրապետում է սիտար երաժշտական գործիքին։ Երեկոյի ընթացքում երաժիշտը կներկայացնի ինչպես հնդկական, այնպես էլ հայկական երաժշտություն:

Պիտեր Դավիդյանի հետ համատեղ երաժշտական կատարումներով կներկայանա նաև բլուլահար Ավագ Մարգարյանը:

Ծրագրում նաև կներկայացվեն հայկական ու հնդկական երգեր, հանդես կգան հնդկական մշակութային կենտրոնի «Շակտի» պարի և երգի խումբը, «ԱԿՆԵՐ» և «Ծիրանի ծառ» հայ ազգային երգի ու պարի համույթները:

Մշակութային երեկոն նվիրված է Հնդկաստանի անկախության 75-րդ ամյակին ( #AzadiKaAmritMahotsav), Հնդկաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի հիմնադրման 10-ամյակին ( #IAFInAction_10YearsTogether)։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր