ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Ռադան առաջարկում է Բասկովին, Կիրկորովին, Կրուտոյին, Լոբոդային և այլոց զրկել Ուկրաինայի պետական պարգևներից
18:42, 21.03.2022 | mamul.am
6243 | 0

Ուկրաինայի Գերագույն ռադայի կոմիտեն Վլադիմիր Զելենսկիին այսօր կոչ է արել Ռուսաստանի Դաշնությունից մի շարք կատարողների զրկել «Ուկրաինայի ժողովրդական և վաստակավոր արտիստ» կոչումից։
«Մարդասիրական և տեղեկատվական քաղաքականության կոմիտեն դիմել է նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ հետևյալ անձանց «Ուկրաինայի ժողովրդական արտիստ» և «Ուկրաինայի վաստակավոր արտիստ» պատվավոր կոչումներից զրկելու՝ Նիկոլա Բասկով, Վլադիմիր Բորտկո, Վասիլի Գերելլո, Ֆիլիպ Կիրկորով, Իգոր Կրուտոյ, Անի Լորակ, Սվետլանա Լոբոդա, Տաիսիա Պովալի», - ասվում է Գերագույն ռադայի թելեգրամ-ալիքում:

Պատճառն այն է, որ նրանք սատարում են Ռուսաստանի՝ իրենց բնորոշմամբ՝ հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր