ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Հայաստանում «Սուպեր» տեսակի բենզինը թանկացել է 150 դրամով
14:18, 27.03.2022 | mamul.am
49987 | 0

Ինչպես տեղեկացրել ենք, Հայաստանում շարունակվում է բենզինի ու դիզվառելիքի գների սրընթաց աճը։

Վերջին օրերին Հայաստան գրեթե բոլոր բենզալցակայաններում «Ռեգուլյար» տեսակի բենզինի գինը տատանվում է 500-520, «Պրեմիումը»՝ 520-540 դրամի սահմաններում։ Կտրուկ աճել է դիզվառելիքի գինը՝ կազմելով 570 դրամ մեկ լիտրի համար։

Վերոնշյալի մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում «Սուպեր» տեսակի բենզինի գինը, որը մեկ օրում թնկացել է 150 դրամով՝ 620-ից կազմելով 770 դրամ։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր