ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ալեքպերովը լքել է ЛУКОЙЛ ընկերության ղեկավարի պաշտոնը
15:06, 21.04.2022 | mamul.am
6160 | 0

Ռուսական ЛУКОЙЛ նավթային խոշորագույն ընկերության հիմնադիր, ադրբեջանցի գործարար Վագիթ Ալեքպերովը լքում է տնօրենների խորհուրդը և ընկերության նախագահի պաշտոնը, այս մասին հայտնում է ընկերության կայքը:

«Վ. Ալեքպերովն ընկերությանը տեղեկացրել է տնօրենների խորհրդի, ինչպես նաև ընկերության նախագահի լիազորությունների ժամկետից շուտ հրաժարվելու որոշման մասին»,- նշված է տեքստում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիայի սահմանած պատժամիջոցների տակ է հայտնվել 206 իրավաբանական և ֆիզիկական անձ, այդ թվում՝ Ալեքպերովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր