ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Միքայել Բադալյանի ձերբակալման իրավաչափության դեմ ներկայացված բողոքի և կալանավորման միջնորդությունների քննությունը տեղի կունենա այսօր
16:30, 23.04.2022 | mamul.am
2519 | 0

փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է. ««Ազատագրում» շարժման հիմնադիր Միքայել Բադալյանի ձերբակալման իրավաչափության դեմ ներկայացված բողոքի, ինչպես նաև քննիչի կողմից ներկայացված կալանավորման միջնորդության քննությունը տեղի կունենա այսօր, ժամը 17։30-ին»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ նախապատրաստվող ահաբեկչության մասին՝ քաղաքացի Մ.Բ.-ի կողմից սուտ հաղորդում տալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր