Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հավաքեց ընտրողների 58% քվեն և վերընտրվեց երկրի ղեկավարի պաշտոնում, հայտնում է ֆրանսիական BFM հեռուստաընկերությունը: Նրա մրցակից Մարի Լը Պենն ընդունել է իր պարտությունը և կոչ է արել ընտրողներին՝ աջակցել իր կուսակցությանն ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ըստ այդմ Մակրոնը հավաքում է ձայների 57,6%-ը, Մարին Լը Պենը՝ 42,4%-ը։ |