Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ որպես անկախ պետության հիմնադիրի կարգավիճակը կամրագրվի երկրի Սահմանադրության մեջ։ Այս մասին ասել է սահմանադրական փոփոխությունների հարցերով աշխատանքային խմբի անդամ Երմեկ Աբդրասուլովը: Աբդրասուլովը հիշեցրել է, որ Ղազախստանի առաջին նախագահի կարգավիճակն այժմ կարգավորվում է Սահմանադրությամբ և սահմանադրական օրենքներով։ |