ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը կառաջարկի հաստատել օրենքների համապարփակ փաթեթ, որը նախատեսում է ռուս գործարարների բռնագրավված ակտիվների օգտագործումն Ուկրաինային օգնելու համար։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։ Այս առաջարկները մշակելիս Բայդենի վարչակազմը խորհրդակցել է գանձապետարանի, արդարադատության նախարարության, պետքարտուղարության և ԱՄՆ առևտրի նախարարության հետ: ԱՄՆ նախագահի վարչակազմն անհամբեր սպասում է Քոնգրեսի անդամների հետ աշխատանքին այս առաջարկներն իրականացնելու համար։ Ռուս օլիգարխների ակտիվների կալանքի, Ուկրաինայում առգրավման ենթակա ակտիվների ընդլայնման և եկամուտ ստանալու գործընթացը պարզեցնելու համար առաջարկվում է. Սպիտակ տունը նշել է, որ գործող օրենսդրության համաձայն՝ Միացյալ Նահանգները կարող է բռնագրավել պատժամիջոցների խախտումներից ստացված եկամուտները, սակայն չի կարող բռնագրավել ռուս գործարարների կողմից պատժամիջոցներից խուսափելու համար օգտագործվող գույքը։ Օրենքների նոր փաթեթը լրացնում է այս բացը։ |