ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Բայդենը թույլ կտա կալանք դնել ռուս գործարարների ակտիվների վրա՝ հօգուտ Ուկրաինայի
19:18, 28.04.2022 | mamul.am
6071 | 0

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը կառաջարկի հաստատել օրենքների համապարփակ փաթեթ, որը նախատեսում է ռուս գործարարների բռնագրավված ակտիվների օգտագործումն Ուկրաինային օգնելու համար։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։

Այս առաջարկները մշակելիս Բայդենի վարչակազմը խորհրդակցել է գանձապետարանի, արդարադատության նախարարության, պետքարտուղարության և ԱՄՆ առևտրի նախարարության հետ: ԱՄՆ նախագահի վարչակազմն անհամբեր սպասում է Քոնգրեսի անդամների հետ աշխատանքին այս առաջարկներն իրականացնելու համար։

Ռուս օլիգարխների ակտիվների կալանքի, Ուկրաինայում առգրավման ենթակա ակտիվների ընդլայնման և եկամուտ ստանալու գործընթացը պարզեցնելու համար առաջարկվում է.
*ստեղծել պարզեցված ադմինիստրատիվ գործընթաց՝ ներգրավելով գանձապետարանի և ԱՄՆ արդարադատության նախարարությանը՝ պատժամիջոցների տակ գտնվող ռուս օլիգարխներին պատկանող՝ ԱՄՆ-ում գտնվող գույքը բռնագրավելու համար.
*պատասխանատվություն սահմանել «ռուսական կառավարության հետ կոռուպցիոն գործարքներից» գիտակցաբար կամ միտումնավոր սեփականություն ձեռք բերելու համար։
Նաև ԱՄՆ արդարադատության նախարարությունը և ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կաշխատեն օգտագործել կոռուպցիայի, պատժամիջոցների և արտահանման հսկողության խախտումների, ինչպես նաև այլ իրավախախտումների առնչությամբ բռնագրավված միջոցները՝ Ուկրաինայում ռազմական գործողության վնասը ծածկելու համար։

Սպիտակ տունը նշել է, որ գործող օրենսդրության համաձայն՝ Միացյալ Նահանգները կարող է բռնագրավել պատժամիջոցների խախտումներից ստացված եկամուտները, սակայն չի կարող բռնագրավել ռուս գործարարների կողմից պատժամիջոցներից խուսափելու համար օգտագործվող գույքը։ Օրենքների նոր փաթեթը լրացնում է այս բացը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր