ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+22 °C
Հետախուզում է հայտարարվել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղայի նկատմամբ
11:15, 08.05.2022 | mamul.am
5446 | 0

Ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Երևանի բնակիչ, 27-ամյա Շանթ Բագրատյանի նկատմամբ․ տեղեկացնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ քր օր-ի 243 հոդվածի 1-ին մասի (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը) հատկանիշով:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շ. Բագրատյանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի տղան է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 18-ին Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ավագ քննիչը որպես խափանման միջոց ստորագրութուն չհեռանալու մասին որոշում էր կայացրել Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի 27-ամյա տղայի՝ Շանթ Բագրատյանի նկատմամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր