ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Ռուսաստանը նախազգուշացնող հակահարված տվեց ագրեսիային». Պուտինի ելույթը՝ Կարմիր հրապարակում
13:12, 09.05.2022 | mamul.am
7912 | 0

Ուկրաինայում ռազմական հատուկ գործողությունը միակ միջոցն էր Ռուսաստանի համար՝ կանխելու իր տարածքի դեմ ագրեսիան, այս մասին Մոսկվայի Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Վտանգն օրեցօր մեծանում էր: Ռուսաստանը նախազգուշացնող հակահարված տվեց ագրեսիային: Դա հարկադրված, ժամանակին և միակ ճիշտ որոշումն էր՝ ինքնիշխան, ուժեղ, անկախ երկրի որոշում»,- հավելել է նա:

«Դեկտեմբերին մենք առաջարկեցինք համաձայնագիր կնքել անվտանգության երաշխիքների վերաբերյալ։ Ռուսաստանը կոչ արեց Արևմուտքին ազնիվ երկխոսություն վարել, որոնել փոխզիջումային խելամիտ լուծումներ և հաշվի առնել միմյանց շահերը։ Ամեն ինչ ապարդյուն էր․ ՆԱՏՕ-ի երկրները չցանկացան լսել մեզ, իսկ դա նշանակում է, որ իրականում նրանք բոլորովին այլ ծրագրեր ունեին, և մենք դա տեսանք»,- շարունակել է Պուտինը։

«Ռուսաստանը նախազգուշացնող հակահարված տվեց ագրեսիային». Պուտինի ելույթը՝ Կարմիր հրապարակում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր