ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 408.04, EUR 390.29, RUB 6.99, GBP 434.69
+27 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ռուսաստանը հարվածել է Օդեսային, երբ այնտեղ է եղել Շառլ Միշելը
21:30, 09.05.2022 | mamul.am
7346 | 0

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն, ով անակնկալ այց էր կատարել Օդեսա, ստիպված է եղել ընդհատել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ հանդիպումը՝ հրթիռային հարձակման պատճառով։ Այս մասին հայտնում է France 24-ը՝ հղում կատարելով ԵՄ ներկայացուցչին։

«Ուկրաինայի վարչապետ Շմիգալի հետ հանդիպման ժամանակ մասնակիցները ստիպված են եղել ընդհատել հանդիպումը՝ պատսպարվելու համար, քանի որ հրթիռները կրկին հարվածել են Օդեսայի տարածքին»,- ասել է պաշտոնյան:

Հանդիպման ժամանակ Եվրոխորհրդի ղեկավարն ասել է, որ Ռուսաստանը չի կարողանա «խաթարել Ուկրաինայի ազատությունը», և խոստացել է, որ ԵՄ-ն կօգնի Կիևին «ժամանակակից, ժողովրդավարական երկիր կառուցելու ճանապարհին»։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսահոլովակի միջոցով միացել է բանակցություններին և շնորհակալություն է հայտնել Միշելին՝ Հաղթանակի օրն Ուկրաինա այցելելու համար։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր