ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ես կարող եմ թվարկել 6 կետից բաղկացած արձագանքներից մի քանիսը». Բայրամով
16:24, 10.05.2022 | mamul.am
10891 | 0

«Դեռ փետրվարին ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի 5 հիմնարար սկզբունքներ։ Հայաստանը հայտարարել է, որ այդ սկզբունքներն ընդունելի չեն»,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով, ավելի ուշ հաղորդվել է Հայաստանից 6 առաջարկի մասին: «Հայկական կողմի փաստաթուղթը եղել է հակազդման տեսքով՝ ընդդեմ Ադրբեջանի առաջարկների: Ես կարող եմ թվարկել 6 կետից բաղկացած արձագանքներից մի քանիսը և եզրակացնեք՝ որքանով դա կարելի է առաջարկություն անվանել»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Բայրամովը նաև հայտնել է, որ Բաքուն ու Երևանը համաձայնեցրել են ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողովի կազմը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր