ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Rutube-ի աշխատանքը վերականգնվել է
21:42, 11.05.2022 | mamul.am
3352 | 0

Rutube տեսածառայության աշխատանքը վերականգնվել է լայնածավալ ցանցահենային հարձակումից հետո, գրում է Известия-ն։

Մայիսի 9-ին վիդեոհոսթինգը «կոտրելուց» հետո Rutube-ի մամուլի ծառայությունն հայտարարել է, որ երրորդ կողմերը մուտք չեն գործել ծառայության տեսաարխիվ։ Հաղորդվել է նաև, որ Rutube-ի սկզբնական կոդը անձեռնմխելի է, սակայն վերականգնումը կտևի սպասվածից ավելի երկար:

Չորեքշաբթի օրը՝ մայիսի 11-ին, հաղորդվեց, որ վիդեոհոսթինգի վերականգնման վրա աշխատող մասնագետների թիմն արդեն ավարտել է աշխատանքների առաջին փուլը։

Ավելի վաղ Anonymous հաքերային խումբը խոստովանել էր, որ հզոր քիբերհարձակում է իրականացրել ռուսական Rutube վիդեոհոսթինգի վրա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր