Siemens-ը հայտարարել է ռուսական շուկայից հեռանալու մասին։ Ընկերությունն արդեն սկսել է արտադրական և բիզնես գործունեությունը դադարեցնելու ընթացակարգերը: «Siemens-ը կլքի ռուսական շուկան՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ընկերությունը դադարեցրել է նաև ապրանքների առաքումը Բելառուս։ |